Իրանը դիվանագիտական բողոք է հայտնել Վրաստանին
INTERNATIONAL NEWSԻրանը լուրջ դիվանագիտական բողոք է հայտնել Վրաստանին՝ կապված Թբիլիսիի օդանավակայանում մի շարք իրանցի ուղևորուհիների նկատմամբ անարգանքի դրսևորման հետ, որոնց անվտանգության ստուգումների ընթացքում ստիպել են հանել հիջաբները:
Ինչպես փոխանցում է իրանական «Թանսիմ» գործակալությունը, Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Թեհրանը լուրջ բողոք է հայտնել Վրաստանին իրանուհիների հետ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Այս հայտարարությունը հետևել է լրատվամիջոցներում տարածված լուրին, որի համաձայն իրանցի ուղևորուհիներն անարգանքի են ենթարկվել Թբիլիսիից Սպահան թռչելուց առաջ: Քասեմիի խոսքով՝ ստեղծված խնդիրը գտնվում է Վրաստանում Իրանի դեսպանության ուշադրության կենտրոնում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



