Իրանը դիվանագիտական բողոք է հայտնել Վրաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը լուրջ դիվանագիտական բողոք է հայտնել Վրաստանին՝ կապված Թբիլիսիի օդանավակայանում մի շարք իրանցի ուղևորուհիների նկատմամբ անարգանքի դրսևորման հետ, որոնց անվտանգության ստուգումների ընթացքում ստիպել են հանել հիջաբները:
Ինչպես փոխանցում է իրանական «Թանսիմ» գործակալությունը, Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Թեհրանը լուրջ բողոք է հայտնել Վրաստանին իրանուհիների հետ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Այս հայտարարությունը հետևել է լրատվամիջոցներում տարածված լուրին, որի համաձայն իրանցի ուղևորուհիներն անարգանքի են ենթարկվել Թբիլիսիից Սպահան թռչելուց առաջ: Քասեմիի խոսքով՝ ստեղծված խնդիրը գտնվում է Վրաստանում Իրանի դեսպանության ուշադրության կենտրոնում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



