Թուրքիայի հյուսիս-արևելքում ջրհեղեղը մեծ նյութական վնասներ է հասցրել, կա 10 տուժած
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է առաջացել. հայտնի է, որ Օրդու քաղաքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տուժել է 10 մարդ, որոնք հոսպիտալացվել են։
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Օրդույում ջրհեղեղի հետևանքով փլուզվել է ավտոճանապարհային կամուրջ, նյութական վնասներ են կրել 264 գրասենյակային շենք, 66 բնակելի շինություն, վնասվել է 60 ավտոմեքենա, արմատախիլ են եղել հարյուրավոր բերքատու ծառեր։
Նշվում է, որ քաղաքում անձրևները շարունակվելու են նաև այսօր։ Տեղի իշխանությունները հորդորել են բնակիչներին տանից դուրս գալ միայն ծայահեղ անհրաժեշտության դեպքում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



