Թուրքիայի հյուսիս-արևելքում ջրհեղեղը մեծ նյութական վնասներ է հասցրել, կա 10 տուժած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է առաջացել. հայտնի է, որ Օրդու քաղաքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տուժել է 10 մարդ, որոնք հոսպիտալացվել են։
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Օրդույում ջրհեղեղի հետևանքով փլուզվել է ավտոճանապարհային կամուրջ, նյութական վնասներ են կրել 264 գրասենյակային շենք, 66 բնակելի շինություն, վնասվել է 60 ավտոմեքենա, արմատախիլ են եղել հարյուրավոր բերքատու ծառեր։
Նշվում է, որ քաղաքում անձրևները շարունակվելու են նաև այսօր։ Տեղի իշխանությունները հորդորել են բնակիչներին տանից դուրս գալ միայն ծայահեղ անհրաժեշտության դեպքում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



