ՊՆ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում են ուսումնական վարժանքներ
SOCIETYՕգոստոսի 6-ից 10-ը ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում են ուսումնական վարժանքներ՝ դաշտային ելքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նպատակը ուսումնամարտական տագնապի ժամանակ դաշտային պայմաններում անհրաժեշտ գործողությունների սերտումն է, ստեղծված մարտավարական իրավիճակում առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը։
Պարապմունքների ընթացքում անձնակազմը իրականացնում է համադրված գործողություններ` նորմացույցերի և ուսումնական խնդիրների կատարմամբ, որի ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ տեխնիկայի շահագործման կանոնների իմացության, կիրառման և սպասարկման ուղղությամբ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



