ՊՆ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում են ուսումնական վարժանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 6-ից 10-ը ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում են ուսումնական վարժանքներ՝ դաշտային ելքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նպատակը ուսումնամարտական տագնապի ժամանակ դաշտային պայմաններում անհրաժեշտ գործողությունների սերտումն է, ստեղծված մարտավարական իրավիճակում առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը։
Պարապմունքների ընթացքում անձնակազմը իրականացնում է համադրված գործողություններ` նորմացույցերի և ուսումնական խնդիրների կատարմամբ, որի ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ տեխնիկայի շահագործման կանոնների իմացության, կիրառման և սպասարկման ուղղությամբ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



