Yerevan, 24.May.2026,
00
:
00
BREAKING


Մինչ վերջերս տարածաշրջանի սպառնալիք էին չլուծված կոնֆլիկտները, այժմ՝ անվտանգության համակարգի տարբեր մոտեցումներն են. Ս. Օհանյան

POLITICS

«Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. Տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Երևանում անցկացվող Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարին ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով շեշտեց, թե համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ կարևորում է և կարծում է, որ այս սեմինարի ընթացքում ի հայտ կգան տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար նոր գաղափարներ ու մտքեր:

Նախարարը ներկայացրեց Հարավային Կովկասում և նրա շուրջ տիրող անվտանգության իրավիճակը՝ պաշտպանության դիտանկյունից և նշեց, թե անվտանգությունը չի կարելի դիտարկել միջազգային զարգացումներից մեկուսացված կերպով։ Ընդհակառակը, ըստ նրա, մեր տարածաշրջանը միջազգային շահերի ներգործության անմիջական կրողն է:

Նախարարը ներկայացրեց վտանգները:

«Այս փոքր տարածաշրջանը Արևմուտքից սահմանակցում է ՆԱՏՕ-ին, որի անդամ Թուրքիան ծայրահեղ տարբեր հարաբերություններ ունի Հարավային Կովկասը ներկայացնող երկրների հետ»,-ասաց նա և նշեց, թե վերջին ընտրությունները Թուրքիայում ցույց տվեցին, որ Թուրքիայում տիրում է նոր իրողություն, որը ցանկացած փոփոխություն կարող է առաջացնել իրավիճակի անկայունության։
 

Ըստ նախարարի՝ արևելքում Կասպից ծովի ավազանն է՝ դեռևս չկարգավորված նավթավիճակով և հյուսիսում Ռուսաստանն է, որ Հարավային Կովկասի սահմանի հետ ունի իր պետական խնդիրները:

Նախարարը փաստեց, որ եթե մինչև վերջերս Հարավային Կովկասի համար սպառնալիք էին համարվում ժառանգություն մնացած չլուծված կոնֆլիկտները, ապա հիմա արդեն տարածաշրջանում անվտանգության համակարգի շուրջ տարակարծիք մոտեցումներ կան:

 «Տարածաշրջանի երկրները տարբեր մոտեցումներ ունեն հավաքական անվտանգության, էներգետիկ անվտանգության և այլ հարցերում և հաճախ մոտեցումները փոխլրացնելու փոխարեն՝ միմյանց դեմ են լինում»,-ասաց նա:

Նախարարը նկատեց, թե բացի ավանդական կամ համաչափ սպառնալիքներից կայծակնային արագությամբ անդրազգային ահաբեկչության գործողություններ են զարգանում։ Նա նկատի ուներ Իսլամական պետության ստեղծումը, որը կարճ ժամանակում իր թիրախում վերցրեց առնվազն տարածաշրջանի երկու երկիր։

«Կան հաստատված տվյալներ, որ իսլամական պետության շարքերում կռվում են նաև ադրբեջանցի և կովկասյան երկրներից այլ գրոհայիններ: Այս մարտիկների վերադարձը առաջինը սպառնալու է հենց իրենց երկրներին, հետո արդեն Հայաստանին»,-ասաց նա:
 

Այս համատեքստում էլ, ըստ նրա, ՀՀ-ն իր անվտանգությունը կառուցում է բազմավեկտոր՝ ՀԱՊԿ-ի անդամ լինելուն զուգահեռ, նաև ակտիվորեն համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, դիտելով իր անվտանգության համակարգի անբաժանելի մասը:

Իսկ այդ համագործակցությունը, ըստ նրա, մի քանի հիմնական նպատակներ է հետապնդում, որոնցից է միջազգային անվտանգության համակարգի լիարժեք անդամ լինելը, ՀՀ-ի պաշտպանության համակարգի թափանցիկության հաստատումը, արտերկրների դեմ հարձակման մտադրությունների բացառումը, ՀՀ- ՊՆ համակարգի բարեփոխման ընթացք և այլն:

Ի դեպ, նախարարը հատկանշական համարեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի միակ անդամն է, որ նաև լինելով ՌԴ-ի ռազմական դաշնակից, ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղարար բոլոր միջոցառումների մասնակից է, այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն են դուրս բերում իրենց զորքերը: Նախարարը նշեց, թե ՀՀ-ն պահպանում է իր որդեգրած սկզբունքը՝ «բոլորով ներս և բոլորով դուրս»:

Սեյրան Օհանյանը շեշտեց, թե ՆԱՏՕ-ից ակնկալվում է հավասարակշռված մոտեցում, չնայած որ նկատելի է ՆԱՏՕ-ի անդամներից մեկի կողմնակալ մոտեցումը:

 

 

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR