Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել. տուժածներ չկան
SOCIETYՕգոստոսի 4-ին՝ ժամը 17:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 34 կմ-ին "Mercedes Sprinter" մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., ծնված 1997թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 20 մ սահել դեպի հարակից ձորակը և կողաշրջվել: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



