Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 4-ին՝ ժամը 17:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 34 կմ-ին "Mercedes Sprinter" մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., ծնված 1997թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 20 մ սահել դեպի հարակից ձորակը և կողաշրջվել: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



