Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Դժվար մասնագիտություն. ե՞րբ են նույնանում պաշտպանն ու պաշտպանյալը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում կան շատ տարբեր բնույթի, դժվարության ու բովանդակության մասնագիտություններ: Ցանկացած մասնագիտություն ունի իր բարդությունը, դժվարությունը, թեր և դեմ կողմերը: Բժիշկներն, օրինակ, գործ ունեն մարդու կյանքի ու առողջության հետ, էլեկտրիկները, հանքափորները և շատ ուրիշներ վտանգում են իրենց կյանքը, մի խոսքով` ինչքան մասնագիտություն, այդքան էլ առանձնահատկություն: Հենց այս տեսանկյունից փաստաբանի մասնագիտությունը ևս յուրօրինակ է, նաև ռիսկային, քանի որ, ի վերջո, փաստաբանը գործ ունի մարդկային ճակատագրի հետ: Բովանդակության մեջ փաստաբանի մասնագիտությունը չափազանց երկակի է` մի կողմից փաստաբանները հաճախ ստիպված են լինում պաշտպանել մարդկային ամենաստոր հատկություններով օժտված հանցագործների, մյուս կողմից փաստաբանի մասնագիտությունը արդարադատության գագաթնակետն է, քանի որ ցանկացած մարդ` անկախ իր արարքներից, ունի պաշտպանված լինելու իրավունք: 

Այս հակասությունների ու բովանդակային քննարկումների կամ մտորումների դաշտ մեր հանրության մեջ շատ քչերն են մտնում, փոխարենը շատ շատերը այս կամ այն հանցագործի, կամ տվյալ դեպքում ճիշտ կլինի ասել մեղադրյալի փաստաբանին պարզապես նույնացնում են պաշտպանյալի հետ, սկսում փաստաբանին արդեն մեղադրել իր պաշտպանյալի գործած կամ չգործած մեղքերի մեջ, մի խոսքով` տպավորություն է ստեղծվում, որ փաստաբանները պետք է ոչ միայն մասնագիտորեն պաշտպանեն իրենց վստահորդներին, այլև, հընթացս, պետք է պաշտպանեն նաև իրենք իրենց: Սա բավական լուրջ խնդիր է, որի արմատները հանրային ընկալման մեջ են: Ըստ էության, դժվար է պարզել այն արմատները, թե որտեղի է սկսվում փաստաբանների նկատմամբ նման բացասական վերաբերմունքը, դժվար է նաև պարզել, թե արդյոք այս մասնագիտության շուրջ տեղեկացվածության պակասի՞, թե՞ զուտ զգացմունքային մոտեցումների արդյունքում են նույնականացվում փաստաբանն ու պաշտպանյալը, սակայն մի բան պարզ է, որ առնվազն նման մոտեցումները առողջ չեն:

Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ երբեմն էլ հանդիպում են փաստաբաններ, ովքեր դուրս են գալիս իրենց գործառույթների շրջանակից և սկսում են իրենց պաշտպանյալներին ներկայացնել բոլորովին այլ, առնվազն ոչ իրավական լույսի ներքո: Սա նույնպես բավական լուրջ խնդիր է, քանի որ, ըստ էության, փաստաբանական մասնագիտական էթիկայի մեր պատկերացումներով փաստաբան–պաշտպանյալ–դատական գործ հրապարակային հարաբերություններում չեն կարող լինել զգացմունքային, ընկերական, խնամի–բարեկամ–հարևանական դրսևորումներ: Նմանօրինակ դեպքերում էլ ինչ–որ իմաստով փաստաբաններն են իրենց նույնացնում իրենց պաշտպանյալի հետ` երբեմն մոռանալով, որ փաստաբանը պետք է ոչ թե մշտապես ապացուցի իր պաշտպանյալի արդարությունն ու ազնվությունը, այլ ավելի շատ պետք է ապահովի իր պաշտպանյալի իրավունքների լիակատար պաշտպանությունը: Կարծում ենք, հասկանալի է, որ այստեղ շեշտը հենց իրավունքներ բառի վրա է: Թերևս, երբ հաղթահարվեն այս մտայնությունները և հանրության, նաև փաստաբանների մոտ, այդժամ արդեն որևէ մեկը փաստաբանին չի մեղադրի այս կամ այն անհատին պաշտպանելու մեջ, իսկ փաստաբանն էլ իր պաշտպանյալի հետ առնվազն հրապարակային հարաբերություններում հանդես կգա զուտ մասնագիտական վարքագծով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank