Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Կարևորը ոչ թե «ինչն» է, այլ «ինչպես»-ը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենամոտ ապագայում կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Նախընտրական քարոզարշավների անբաժանելի բաղադրիչն ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացրած ծրագրերն են: Թե ինչքանով են այդ ծրագրերը իրատեսական, կառուցողական և պարզապես հաճելի, դժվար է ասել, սակայն հաշվի առնելով մեր գրեթե բոլոր ընտրությունների փորձը, որպես կանոն, քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրերը մշտապես լինում են չափազանց գրավիչ:

Ծրագրերում ներկայացվում են այդ ուժերի անելիքները, ավելի ճիշտ` այն ամենը, ինչ պետք է անել լավ երկիր, լավ քաղաք, լավ միջավայր, հպարտանալու գյուղ, գրավիչ զբոսավայր ունենալու համար: Այս նախադասության մեջ երևի թե չնկատվեց էլ, որ առանձնահատուկ դերակատարություն ունի հենց «պետք է անել» արտահայտությունը: Իրականության մեջ, մենք գրեթե չենք տեսել վատ նախընտրական ծրագիր, ավելին` չենք տեսել վատ կառավարական ծրագիր, ընդհանրապես ծրագրերը միշտ էլ լավն են, որովհետև չափազանց հեշտ է գրել, թե ինչ պետք է անել: Կան ոլորտներ, որտեղ նույնիսկ մասնագիտական փորձ ու կարողություններ պետք էլ չեն, որպեսզի պարզ լինի, թե ինչն այնպես չէ և ինչը պետք է փոխել: Այս բոլոր ծրագրերի առանցքային խնդիրը ոչ թե ինչ անելն է, այլ ինչպես անելը: Ի վերջո, երբ խոսքը Երևանի ավագանու ընտրություններում ծրագրային քարոզարշավի մասին է, յուրաքանչյուրս ամենառաջինը ուզում ենք լսել, թե այս կամ այն բարեփոխումը ինչպե՞ս պետք է անել, ի՞նչ միջոցներով, ի՞նչ մեխանիզմներով, վերջապես ի՞նչ ֆինանսներով ու ռեսուրսներով: 

Քաղաքացուն, մեծ հաշվով, ոչինչ չի տալիս այս կամ այն քաղաքական ուժի ծրագրում շարադրված «պետք է»–ով սկսվող շարադրանքները անելիքների մասին, որովհետև քաղաքում ապրող յուրաքանչյուր ոք ամեն օր իր մաշկի վրա է զգում, որ Երևանը թաղված է նեխած աղբի գարշահոտի մեջ, որ բազմաթիվ շենքերի վերելակներ ֆիզիկապես ու բարոյապես այնքան են մաշվել ու հնացել, որ հակացուցված են մարդկանց կյանքին ու առողջությանը, որ երևանյան կոմունիկացիաները, տրանսպորտը ոչ թե բարեկարգ չեն կամ վատ վիճակում են, այլ պարզապես խայտառակություն են: Այս ամենը յուրաքանչյուրը գիտի և նաև գիտի, որ դա պետք է փոխել: Բայց ի՞նչպես փոխել, հենց սա է հարցերի հարցը:

Սա թերևս կարևորագույնն է, որպեսզի առաջիկայում հրապարակվելիք նախընտրական ծրագրերի առանցքում լինի հենց այս հարցադրումը: Միաժամանակ ցանկալի կլինի, որ բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում հստակ լինի վերաբերմունքը նախորդ քաղաքապետի օրոք առկա իրողությունների նկատմամբ` օրինակ փողոցային առևտրի անհամեմատ փոքր ծավալների, որն այսօր ամենաթողության տպավորություն է ստեղծում: Երբ նույնիսկ Հանրապետության հրապարակում կարող ես հանդիպել հազար ու մի «մանրուք» վաճառողների, ինչը նախկինում այս մասշտաբները չուներ: Ոչ պակաս հետաքրքիր է, թե ինչ վերաբերմունք են ունենալու ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Երևանի կոմունիկացիոն ցանցի արմատական փոփոխությունների նկատմամբ, որոնք նախաձեռնվել էին հեղափոխությունից դեռ շատ առաջ, կատարվել ուսումնասիրություններ և առկա էին բավական ձևակերպված առաջարկներ, մի խոսքով, ցանկալի կլինի, որպեսզի առաջիկա ծրագրերը պարզապես մի փոքր տարբերվեն նախորդներից և անդրադառնան շատ ավելի պրակտիկ խնդիրների ու դրանց լուծումների մեխանիզմներին, թե չէ գեղեցիկ ձևակերպումներ ու գրավիչ առաջարկներ բոլորս էլ կարող ենք անել: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League