Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարևորը ոչ թե «ինչն» է, այլ «ինչպես»-ը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենամոտ ապագայում կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Նախընտրական քարոզարշավների անբաժանելի բաղադրիչն ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացրած ծրագրերն են: Թե ինչքանով են այդ ծրագրերը իրատեսական, կառուցողական և պարզապես հաճելի, դժվար է ասել, սակայն հաշվի առնելով մեր գրեթե բոլոր ընտրությունների փորձը, որպես կանոն, քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրերը մշտապես լինում են չափազանց գրավիչ:

Ծրագրերում ներկայացվում են այդ ուժերի անելիքները, ավելի ճիշտ` այն ամենը, ինչ պետք է անել լավ երկիր, լավ քաղաք, լավ միջավայր, հպարտանալու գյուղ, գրավիչ զբոսավայր ունենալու համար: Այս նախադասության մեջ երևի թե չնկատվեց էլ, որ առանձնահատուկ դերակատարություն ունի հենց «պետք է անել» արտահայտությունը: Իրականության մեջ, մենք գրեթե չենք տեսել վատ նախընտրական ծրագիր, ավելին` չենք տեսել վատ կառավարական ծրագիր, ընդհանրապես ծրագրերը միշտ էլ լավն են, որովհետև չափազանց հեշտ է գրել, թե ինչ պետք է անել: Կան ոլորտներ, որտեղ նույնիսկ մասնագիտական փորձ ու կարողություններ պետք էլ չեն, որպեսզի պարզ լինի, թե ինչն այնպես չէ և ինչը պետք է փոխել: Այս բոլոր ծրագրերի առանցքային խնդիրը ոչ թե ինչ անելն է, այլ ինչպես անելը: Ի վերջո, երբ խոսքը Երևանի ավագանու ընտրություններում ծրագրային քարոզարշավի մասին է, յուրաքանչյուրս ամենառաջինը ուզում ենք լսել, թե այս կամ այն բարեփոխումը ինչպե՞ս պետք է անել, ի՞նչ միջոցներով, ի՞նչ մեխանիզմներով, վերջապես ի՞նչ ֆինանսներով ու ռեսուրսներով: 

Քաղաքացուն, մեծ հաշվով, ոչինչ չի տալիս այս կամ այն քաղաքական ուժի ծրագրում շարադրված «պետք է»–ով սկսվող շարադրանքները անելիքների մասին, որովհետև քաղաքում ապրող յուրաքանչյուր ոք ամեն օր իր մաշկի վրա է զգում, որ Երևանը թաղված է նեխած աղբի գարշահոտի մեջ, որ բազմաթիվ շենքերի վերելակներ ֆիզիկապես ու բարոյապես այնքան են մաշվել ու հնացել, որ հակացուցված են մարդկանց կյանքին ու առողջությանը, որ երևանյան կոմունիկացիաները, տրանսպորտը ոչ թե բարեկարգ չեն կամ վատ վիճակում են, այլ պարզապես խայտառակություն են: Այս ամենը յուրաքանչյուրը գիտի և նաև գիտի, որ դա պետք է փոխել: Բայց ի՞նչպես փոխել, հենց սա է հարցերի հարցը:

Սա թերևս կարևորագույնն է, որպեսզի առաջիկայում հրապարակվելիք նախընտրական ծրագրերի առանցքում լինի հենց այս հարցադրումը: Միաժամանակ ցանկալի կլինի, որ բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում հստակ լինի վերաբերմունքը նախորդ քաղաքապետի օրոք առկա իրողությունների նկատմամբ` օրինակ փողոցային առևտրի անհամեմատ փոքր ծավալների, որն այսօր ամենաթողության տպավորություն է ստեղծում: Երբ նույնիսկ Հանրապետության հրապարակում կարող ես հանդիպել հազար ու մի «մանրուք» վաճառողների, ինչը նախկինում այս մասշտաբները չուներ: Ոչ պակաս հետաքրքիր է, թե ինչ վերաբերմունք են ունենալու ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Երևանի կոմունիկացիոն ցանցի արմատական փոփոխությունների նկատմամբ, որոնք նախաձեռնվել էին հեղափոխությունից դեռ շատ առաջ, կատարվել ուսումնասիրություններ և առկա էին բավական ձևակերպված առաջարկներ, մի խոսքով, ցանկալի կլինի, որպեսզի առաջիկա ծրագրերը պարզապես մի փոքր տարբերվեն նախորդներից և անդրադառնան շատ ավելի պրակտիկ խնդիրների ու դրանց լուծումների մեխանիզմներին, թե չէ գեղեցիկ ձևակերպումներ ու գրավիչ առաջարկներ բոլորս էլ կարող ենք անել: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ Զաքարյան