Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Իմունիտետ. ինչպե՞ս կարող ենք այն ամրապնդել

SOCIETY


Մենք գիտենք, որ...

 

Յոգուրտների օգտագործումը բարձրացնում, ամրապնդում է մարդու իմունիտետը: Եվ ոչ միայն յոգուրտների օգտագործումը: Եթե հավատանք գովազդներին, ժողովրդական բժշկությանը, որոշ մարդկանց անձնական փորձին, այդպիսի էֆեկտ ունեն բազմաթիվ սննդատեսակներ, դեղաբույսեր, դեղամիջոցներ և այլն:

Իրականում այդպես չէ:

Իմունիտետը ամրապնդելու, բարձրացնելու միտքը շատ գրավիչ է, բայց այդ միտքը զուրկ է իմաստից, քանի որ իմուն համակարգը մի ընդհանուր ցանց է, որի բոլոր նրբությունները և կապերը գիտությունը ամբողջությամբ չի պարզել, և ներկայումս հայտնի չէ որևէ նյութ կամ ազդակ, որը կամրապնդի, կբարձրացնի իմունիտետը:

Մարդու իմունիտետը ձևավորում են հատուկ բջիջները, հյուսվածքները և օրգանները, որոնք կազմում են ցանց և աշխատում են համատեղ. դրանց նպատակն է կանխել վարակի թափանցումը օրգանիզմ, իսկ արդեն թափանցելու դեպքում թուլացնել այդ վարակի ազդեցությունը օրգանիզմի վրա և ազատել նրան վարակից: Բժշկությանը հայտնի է, որ մեր օրգանիզմը մշտապես արտադրում է իմուն բջիջներ, ընդ որում՝ որոշակի չափով ավելի, քան պետք է լինում: Ավելորդ իմուն բջիջները ազատվում են ինքնուրույն, բնական եղանակով՝ մահանում են և արտազատվում: Անհայտ է՝ արդյոք մեզ պե՞տք են այդ հավել յալ բջիջներից, արդյոք դրանք ինչ–որ օգուտ կտա՞ն, թե՞ ոչ: Մինչև այժմ հայտնի չէ, թե ինչ քանակի և տեսակի իմուն բջիջներ են պետք մեզ, որ մեր օրգանիզմը կատարի իր ֆունկցիան օպտիմալ ձևով: Հայտնի է այդ բջիջների քանակի ներքին սահմանը, որի դեպքում իմուն համակարգը անհրաժեշտ պատասխան չի կարողանում տալ: Օրինակ, ՄԻԱՎ–ի դեպքում T բջիջների քանակը վիրուսի ազդեցության հետևանքով ընկնում է, և օրգանիզմի իմուն պատասխանը համաչափ չի լինում այլ վարակների նկատմամբ: 

Անիմաստ է նաև փորձել գրգռել իմուն համակարգը, որ նա սկսի, ասենք, մեկ տեսակի իմուն բջիջներ շատ արտադրել, քանի որ դրանց տեսականին շատ–շատ է, և նրանցից յուրաքանչյուրը պայքարում է ինչ–որ մեկ տեսակի վարակի դեմ: Հարց է ծագում՝ որ տեսակը ավելացնել, որը՝ ոչ : 

Այն, ինչ հայտնի է գիտությանը, այն է, որ որոշ նյութերի և միկրոէլեմենտների պակաս կարող է բերել օրգանիզմի իմունիտետի անկման: Օրինակ, սելենը, ցինկը, երկաթը, պղինձը, ֆոլաթթուն, A, B6, C և E վիտամինները: Սա նշանակում է, որ իմունիտետի անկում չլինելու համար ընդամենը պետք է օգտագործել տարատեսակ, համապատասխան ջերմային մշակման սնունդ: Այսինքն, միայն առողջ և լիարժեք սնվել: Ներկայումս գիտնականները ենթադրում են, որ որոշ հավելումներ ևս գուցե ամրապնդեն իմունիտետը, բայց դրա մասին հաստատված տվյալներ չկան: Այդպիսի հավելումներից են ալոեն, սխտորը, ժենշենի մզվածքը, պրոբիոտիկները և այլն:

Գիտությանը հայտնի չէ իմունիտետի կապը կենսակերպի հետ: Հավաստի տվյալներ չկան: Հայտնի է, օրինակ, որ սթրեսը հանգեցնում է նյարդային, էնդոկրին և իմուն համակարգերի կապերի վատացման, ինչը և կարող է թուլացնել իմունիտետը: Իսկ ահա ֆիզիկական վարժությունները, սպորտը նպաստում են արյան շրջանառության լավացմանը, որի հետևանքով իմուն բջիջները օրգանիզմում ավելի արագ են տեղաշարժվում և, հետևաբար, իմունիտետը բարելավվում է: Ենթադրվում է նաև, որ վատ սովորությունները հնարավոր է իջեցնեն իմունիտետը՝ ծխելը, ալկոհոլի, նարկոտիկների օգտագործումը, քիչ քնելը, շատ ուտելը և այլն: Իհարկե, սրանք ընդամենը ենթադրություններ են: Ընդ որում, չի բացառվում, որ սրանցից որևէ մեկը անգամ հակառակ էֆեկտն ունենա:

Հիմա անդրադառնանք մեր սիրելի բուսակերներին: Պարզվում է, որ իմունիտետի անկում հնարավոր է հենց նրանց մոտ, քանի որ կենսական որևէ նյութ օրգանիզմը կարող է անհրաժեշտ քանակով չստանալ: Լրիվ հակառակ էֆեկտ է տալիս նաև ներկայումս հաճախ օգտագործվող դիետաների այն տեսակը, որը պահանջում է սահմանափակել սննդի բազմազանությունը՝ երևի թե իմունիտետի բարելավման նպատակով: Մի խոսքով, կերեք ոչ արհեստական ամեն ինչ և մի լսեք ուրիշներին. նրանք ընդամենը փող են աշխատում, իսկ առողջությունը ձերն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League