Էրդողանը կոչ է արել ԲՐԻԿՍ անդամ երկրներին Թուրքիան նույնպես ընդգրկել դաշինքի կազմում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԲՐԻԿՍ անդամ երկրներին Թուրքիան նույնպես ընդգրկել դաշինքի կազմում, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
«Ես ասացի՝ եթե դուք մեզ ընդունեք դաշինք, ապա այն կսկսի կոչվել ԲՐԻԿՍԹ։ Դաշինքի անդամ երկրների հետ մենք մտնում ենք G20-ի կազմի մեջ, ես կցանկանայի, որ նրանք քայլեր ձեռնարկեին ու մենք անդամ դառնայինք նաև ԲՐԻԿՍ դաշինքի», - պատմել է Էրդողանը լրագրողներին՝ Յոհաննեսբուրգում անցած ԲՐԻԿՍ գագաթնաժողովից վերադառնալուց հետո։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ԲՐԻԿՍ անդամ երկրների ցուցակն ընդլայնել առայժմ չի նախատեսվում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



