Էրդողանը կոչ է արել ԲՐԻԿՍ անդամ երկրներին Թուրքիան նույնպես ընդգրկել դաշինքի կազմում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԲՐԻԿՍ անդամ երկրներին Թուրքիան նույնպես ընդգրկել դաշինքի կազմում, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
«Ես ասացի՝ եթե դուք մեզ ընդունեք դաշինք, ապա այն կսկսի կոչվել ԲՐԻԿՍԹ։ Դաշինքի անդամ երկրների հետ մենք մտնում ենք G20-ի կազմի մեջ, ես կցանկանայի, որ նրանք քայլեր ձեռնարկեին ու մենք անդամ դառնայինք նաև ԲՐԻԿՍ դաշինքի», - պատմել է Էրդողանը լրագրողներին՝ Յոհաննեսբուրգում անցած ԲՐԻԿՍ գագաթնաժողովից վերադառնալուց հետո։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ԲՐԻԿՍ անդամ երկրների ցուցակն ընդլայնել առայժմ չի նախատեսվում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



