Իտալիայի Տերնի քաղաքում հազարավոր մարդիկ տարհանվել են Երկրորդ համաշխարհայինից մնացած ռումբի պատճառով
INTERNATIONAL NEWSԻտալիայի Տերնի քաղաքի իշխանությունները ստիպված տարհանել են տեղի շուրջ 11 000 բնակչի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր այստեղ մնացած ավիառումբի հայտնաբերման պատճառով, գրում է РИА Новости գործակալությունը։
Ամերիկյան ռումբը կշռում է 250 կգ, այն հայտնաբերվել է քաղաքի երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող տարածքում։
Ինչպես հայտարարել է Տերնիի քաղաքապետ Լեոնարդո Լատինին՝ առկա է ռումբի պայթման վտանգ։ Տարհանված բնակիչներին խորհուրդ է տրվել վերցնել իրենց հետ առաջին անհրաժեշտության իրեր ու դեղորայք։
Տարհանման գործողության ավարտից հետո մասնագետները սկսել են ռումբի վնասազերծման աշխատանքները, դրանից հետո նրանք կտեղափոխեն այն անվտանգ տարածք ու կիրականացնեն պայթեցումը։ Ըստ նախնական հաշվարկի՝ գործողությունը կարող է տևել մի քանի ժամ։
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
3
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
4
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
5
Safe environment – Equal opportunities



