Իտալիայի Տերնի քաղաքում հազարավոր մարդիկ տարհանվել են Երկրորդ համաշխարհայինից մնացած ռումբի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի Տերնի քաղաքի իշխանությունները ստիպված տարհանել են տեղի շուրջ 11 000 բնակչի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր այստեղ մնացած ավիառումբի հայտնաբերման պատճառով, գրում է РИА Новости գործակալությունը։
Ամերիկյան ռումբը կշռում է 250 կգ, այն հայտնաբերվել է քաղաքի երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող տարածքում։
Ինչպես հայտարարել է Տերնիի քաղաքապետ Լեոնարդո Լատինին՝ առկա է ռումբի պայթման վտանգ։ Տարհանված բնակիչներին խորհուրդ է տրվել վերցնել իրենց հետ առաջին անհրաժեշտության իրեր ու դեղորայք։
Տարհանման գործողության ավարտից հետո մասնագետները սկսել են ռումբի վնասազերծման աշխատանքները, դրանից հետո նրանք կտեղափոխեն այն անվտանգ տարածք ու կիրականացնեն պայթեցումը։ Ըստ նախնական հաշվարկի՝ գործողությունը կարող է տևել մի քանի ժամ։
1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
Մտածում եմ` իմ երեխան չէ․ քննչական գործողություններ՝ 3-ամյա Տիգրանի հոր մասնակցությամբ



