Yerevan, 09.November.2025,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիայի խախտման հերթական դրսևորումը․ քաղաքագետի դիտարկումը

POLITICS

Ադրբեջանի կողմից շուրջ երկու շաբաթ առաջ գերեվարված Հայաստանի քաղաքացի, սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ անորոշ: Գերեվարման օրվանից ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է Կ. Ղազարյանին ներկայացնել որպես հայ «դիվերսանտ»: Հայկական կողմը հերքելով այդ ապատեղեկատվությունը՝ հիմնավոր փաստեր է ներկայացրել, որ Կ. Ղազարյանը Բերդավան գյուղի բնակիչ է, և նա չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում: Ավելին՝ գերեվարված քաղաքացին ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Բոլոր այս փաստերը ներկայացվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին:

Կարեն Ղազարյանի գերեվարման դեպքի հետ կապված բավական մտահոգիչ է այն հանգամանքը, որ ադրբեջանական իշխանություններն արդեն շուրջ երկու շաբաթ խոչընդոտում են Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցերը նրան, ինչն, ըստ էության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Ըստ 1949 Ժնևիկոնվենցիայի 106-րդ հոդվածի՝ պատերազմի ժամանակ «ներկալված քաղաքացիական անձը ձերբակալման պահից ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց պետք է հնարավորություն ստանա տեղեկացնել ընտանիքին իր ներկալման, առողջական վիճակի մասին: Տեղեկությունը պետք է ուղարկվի որքան հնարավոր է արագ, և դրանց տրամադրումը չի կարող ուշացվել որևէ ձևով: Կարեն Ղազարյանի դեպքում գերեվարումից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն ադրբեջանական իշխանությունները չեն ապահովում որևէ տեղեկություն ո՛չ նրա գտնվելու վայրի, ո՛չ առողջական վիճակի մասին:

Եթե Բաքուն չի կատարում Ժնևի կոնվենցիայի վերոնշյալ դրույթը՝ ելնելով Կարեն Ղազարյանի «դիվերսանտ» լինելու կեղծ թեզից, ապա անգամ ռազմագերիների համար նույն Ժնևի կոնվենցիան ունի սահմանված որոշակի ընթացակարգեր, որոնք ևս չեն պահպանվել: Մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի 70-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ռազմագերի, գերության վերցնելու պահից կամ ճամբար հասնելուց հետո ամենաուշը մեկ շաբաթ անց, պետք է հնարավորություն ստանա իր ընտանիքին և տեղեկություն հաղորդել իրեն գերի վերցնելու և իր առողջական վիճակի:

Ըստ էության, Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտման հերթական դրսևորումն է, ինչը պետք է արժանանա նաև համարժեք գնահատականի թե՛ ՄԽ համանախագահների, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից: Հատկանշական է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ աջակցություն խնդրելով Կարեն Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու նրա գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու, նրա վերադարձն ապահովելու հարցում:

Միջազգային հանրության անտարբերությունը և ոչ համարժեք արձագանքը, ցավոք,  կարող է հանգեցնել հերթական ողբերգությանն, ինչի նախադեպերը քիչ չեն: Բավարար է թերևս հիշել գերության մեջ Ադրբեջանի կողմից կտտանքների ենթարկված ու սպանված Մանվել Սարիբեկյանին,  առանձնակի դաժանությամբ ու վայրագությամբ սպանված Կարեն Պետրոսյանին, գերությունից վերադառնալուց հետո մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին, վերջինիս բարեկամ Արսեն Խոջոյանին, ով  վերադարձել է ակնհայտ խնդիրներով, ինչպես նաև այլ տուժածների: Բոլոր այս մարդիկ դարձել են ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրած հայատյաց քաղաքականության, ինչպես նաև միջազգային հանրության անտարբերության զոհ:  

AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives