Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիայի խախտման հերթական դրսևորումը․ քաղաքագետի դիտարկումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանի կողմից շուրջ երկու շաբաթ առաջ գերեվարված Հայաստանի քաղաքացի, սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ անորոշ: Գերեվարման օրվանից ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է Կ. Ղազարյանին ներկայացնել որպես հայ «դիվերսանտ»: Հայկական կողմը հերքելով այդ ապատեղեկատվությունը՝ հիմնավոր փաստեր է ներկայացրել, որ Կ. Ղազարյանը Բերդավան գյուղի բնակիչ է, և նա չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում: Ավելին՝ գերեվարված քաղաքացին ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Բոլոր այս փաստերը ներկայացվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին:

Կարեն Ղազարյանի գերեվարման դեպքի հետ կապված բավական մտահոգիչ է այն հանգամանքը, որ ադրբեջանական իշխանություններն արդեն շուրջ երկու շաբաթ խոչընդոտում են Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցերը նրան, ինչն, ըստ էության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Ըստ 1949 Ժնևիկոնվենցիայի 106-րդ հոդվածի՝ պատերազմի ժամանակ «ներկալված քաղաքացիական անձը ձերբակալման պահից ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց պետք է հնարավորություն ստանա տեղեկացնել ընտանիքին իր ներկալման, առողջական վիճակի մասին: Տեղեկությունը պետք է ուղարկվի որքան հնարավոր է արագ, և դրանց տրամադրումը չի կարող ուշացվել որևէ ձևով: Կարեն Ղազարյանի դեպքում գերեվարումից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն ադրբեջանական իշխանությունները չեն ապահովում որևէ տեղեկություն ո՛չ նրա գտնվելու վայրի, ո՛չ առողջական վիճակի մասին:

Եթե Բաքուն չի կատարում Ժնևի կոնվենցիայի վերոնշյալ դրույթը՝ ելնելով Կարեն Ղազարյանի «դիվերսանտ» լինելու կեղծ թեզից, ապա անգամ ռազմագերիների համար նույն Ժնևի կոնվենցիան ունի սահմանված որոշակի ընթացակարգեր, որոնք ևս չեն պահպանվել: Մասնավորապես, Ժնևի կոնվենցիայի 70-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ռազմագերի, գերության վերցնելու պահից կամ ճամբար հասնելուց հետո ամենաուշը մեկ շաբաթ անց, պետք է հնարավորություն ստանա իր ընտանիքին և տեղեկություն հաղորդել իրեն գերի վերցնելու և իր առողջական վիճակի:

Ըստ էության, Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտման հերթական դրսևորումն է, ինչը պետք է արժանանա նաև համարժեք գնահատականի թե՛ ՄԽ համանախագահների, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից: Հատկանշական է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արդեն դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ աջակցություն խնդրելով Կարեն Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու նրա գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու, նրա վերադարձն ապահովելու հարցում:

Միջազգային հանրության անտարբերությունը և ոչ համարժեք արձագանքը, ցավոք,  կարող է հանգեցնել հերթական ողբերգությանն, ինչի նախադեպերը քիչ չեն: Բավարար է թերևս հիշել գերության մեջ Ադրբեջանի կողմից կտտանքների ենթարկված ու սպանված Մանվել Սարիբեկյանին,  առանձնակի դաժանությամբ ու վայրագությամբ սպանված Կարեն Պետրոսյանին, գերությունից վերադառնալուց հետո մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին, վերջինիս բարեկամ Արսեն Խոջոյանին, ով  վերադարձել է ակնհայտ խնդիրներով, ինչպես նաև այլ տուժածների: Բոլոր այս մարդիկ դարձել են ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրած հայատյաց քաղաքականության, ինչպես նաև միջազգային հանրության անտարբերության զոհ:  

Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը Կանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել