Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի փոխչեմպիոն (ֆոտո)
SOCIETYՌիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Չինաստանի Ուսի քաղաքում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Ռուսաստանի թիմը (Յանա Եգորյան, Սոֆիա Պոզդնյակովա, Սոֆյա Վելիկայա, Սվետլանա Շեւելեւա) պարտվել է Ֆրանսիայի հավաքականին եւ գրավել երկրորդ տեղը: Բրոնզե մեդալակիր է դարձել Հարավային Կորեայի թիմը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության թրամարտի անհատական պայքարում Յանա Եգորյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Չեմպիոն էր հռչակվել նրա թիմակից Սոֆիա Պոզդնյակովան, իսկ Սոֆյա Վելիկայան արժանացել էր արծաթե մեդալի:


1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



