Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի փոխչեմպիոն (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Չինաստանի Ուսի քաղաքում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Ռուսաստանի թիմը (Յանա Եգորյան, Սոֆիա Պոզդնյակովա, Սոֆյա Վելիկայա, Սվետլանա Շեւելեւա) պարտվել է Ֆրանսիայի հավաքականին եւ գրավել երկրորդ տեղը: Բրոնզե մեդալակիր է դարձել Հարավային Կորեայի թիմը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության թրամարտի անհատական պայքարում Յանա Եգորյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Չեմպիոն էր հռչակվել նրա թիմակից Սոֆիա Պոզդնյակովան, իսկ Սոֆյա Վելիկայան արժանացել էր արծաթե մեդալի:


1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



