Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


«Երազում մեր տունն ենք տեսնում, երազում Արծվաշենում ենք». «Փաստ»

SOCIETY
 

«Փաստ» օրաթերթը գրում է.

26 տարիների ցավը սրտում, բայց լավատես, ծիծաղով ու հույսով...

«Տուն-տեղ կորցրած, ամբողջ կյանքում վեդրոն ձեռս ցեխ եմ կրել, քարը քարին եմ դրել իմ ամուսնու հետ: Որ նոր էինք ամուսնացել, աղքատ ենք եղել: Ես ցեխ ու քար տվողն եմ եղել, ինքն էլ լավ ուստա: Ուստան գիտե՞ս ինչա: Պատշար, պլոտնիկ էլի: Գյուղավարի եմ ասում, կարողա չհասկանաս: Բայց սաղ կորցրել ենք, եկել բոխի ենք քաղում, որ ծախենք»: Դրախտիկում ապրող, բայց Արծվաշենը երազող 81-ամյա Հասմիկ տատն է: Անբացատրելի լավատեսությամբ, սիրով ու հումորով: 26 տարի հետ է գնում: Ասում է` 

Գոնե հիշողությունը լավ չլիներ, չհիշեր անցածը, բայց…

1992-ի օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը գրոհով վերցրել էր Հայաստանի Կրասնոսելսկի (այսօր՝ Ճամբարակ) շրջանի Արծվաշեն գյուղը: Հայկական կողմը տվեց ավելի քան երկու տասնյակ զոհ: Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն: 

«Ամեն դեպքում մենք Արծվաշենն ենք հիշում, երազում Արծվաշենում ենք: Կորցրել ենք մեր գյուղը, հողերը: Դե, 26 տարի է անցել: Ամեն ինչ կորցրինք, բայց արդեն կամաց-կամաց հարմարվում ենք: Բայց էլի ենք երազում, որ մեր տուն կմտնենք, էլի ենք երազում, որ հողի վրա կքայլենք, հանգստարանը կտեսնենք, բայց երևի չկա: Ասում են` չկա, քանդել են թուրքերը, հողին հավասարեցրել: Լավ ջահելներ ունեինք, կորցրինք: Մեր երազում մեր տունն ենք տեսնում: Ինչ էլ ուզում ա լինի` մեր մանկությունն ենք հիշում: Մենք հենց Արծվաշենից ենք: Արծվաշենը հարթ տարածություն ա եղել: 7 մարդ Շամշադինից եկել, վարել են, հողը փորել են ու գյուղ դրել, անունը` Բաշքենդ: Հետո ժողովուրդը, մեր տղերքն ու աղջիկները լավ աշխատել են: Տեղում են աշխատել, խոպան են գնացել. առաջ խոպան էինք ասում, հիմա Ռուսաստան ենք ասում»,-ծիծաղով ասում է Հասմիկ տատը: 

«Այ տենց ոտքի ենք կանգնել, աղջիկ ջան, մենք մի հարկանի տուն ենք ունեցել գյուղում: Բայց պալատներ ենք սարքել ու թողել թուրքերին, եկել: Բայց իրանք սաղ քանդել են, տունն էլ, եղածը առել, գնացել: Ո՞նց կարանք մոռանանք, տուն էինք սարքում, հին տունը քանդում էինք, թազեն էինք սարքում…

Դե, հիմա, ընտելանում ենք կյանքին: Էս գյուղում մի քանի տեղից մարդիկ կան: Ապրուստ չի եղել, բայց իրար մեր ու քիր ենք դառել: Ուզում էին տանեին Նոյեմբերյան, բայց մեր գյուղից պաշտոնով մի մարդ ասեց, որ մեր «ռայոնը» պիտի ամուր պահենք, որ թուրքը չմտնի: Արծվաշենցիք բաժանված են, ով որտեղ կարողացել` այնտեղ ապրում է, բայց մենք չգնացինք: Բայց ոչինչ` արդեն հաց ենք ուտում, հաց թխում, շատ լավ չենք ապրում, բայց մեր գոյությունը պահպանում ենք»,պատմում է Հասմիկ տատը: 

Հասմիկ տատը թոռան ու աղջկա հետ է ապրում, ամուսինը շուտ է մահացել: Աղջիկը` Անահիտ Չոբանյանը, ասում է, որ Արծվաշենից դուրս գալուց հետո Դրախտիկին դժվար են հարմարվել: 

«Հիմա խնդիրները հարթվում են, կամաց-կամաց ժողովուրդը լավ է ապրում, կյանքը բարելավվում է, բայց դե կհիշենք մեր գյուղը` Արծվաշենը: Կամաց-կամաց վերքը սպիանում է: Դրախտիկը մեր գյուղն է, մեր գյուղացիներն են, բայց լավ կլինի, որ Արծվաշենը հայի ձեռը լինի. ուղղակի չգիտեմ` մերոնք էլի կգնա՞ն, թե՞ չէ»,-նշում է նա:

«Արծվաշենում թողել եմ հարազատների գերեզմաններ, հող ու ապրուստ»...

Բայց որ «գյուղովի» դուրս ենք եկել, մի քիչ կարողանում ես հարմարվես, «գյուղովի» ցավը տանելն ավելի հեշտ է, տենց ամեն ինչն էլ հեշտ է: Որ ժողովուրդը դուրս եկավ, շատ նեղն էինք: Ստիպված պիտի հողին կպնեիր, անասուն պահեիր, որ կարողանայիր գոյատևել: Էն ժամանակ գոյատևում էինք, հիմա, փառք Աստծո, լավ ենք: Ժողովուրդն իրա աշխատանքով ա առաջ գնում, էն ժամանակվա նման չի, ժողովուրդն առաջ ա ընկել: Հողագործություն համարյա չկա, հիմնականում` անասնապահություն: Մենք երեք հոգի ենք, ես եմ, մամաս ու տղես. դեռ չի ամուսնացել, ջահել տղայա»,-պատմում է նա: 

Տիկին Անահիտի խոսքով` գյուղում 80 տոկոսը Արծվաշենից են:

«Բաքվից, Կիրովաբադից էլ կային, իրանք չեն հարմարվում, դուրս են գալիս: Իրանցից ով տունը ծախում է, արծվաշենցին ա առնում: Մեր գյուղացիք շատ աշխատող ժողովուրդ են: Հարմարվող են: Հարմարվում ես, համակերպվում: Ժամանակը բուժում է: Մի քանի տարի անցնում ա` համակերպվում ես, բայց Աստված չանի…

Հորեղբորս տղայի ընտանիքին թուրքերը վառել են: Արծվաշենից մինչև Կարմիր ընկած ճանապարհին: Կինը, երեք էրեխեն, հորողբորս տղու քեռու հարսը, հարևանի էրեխեն… 6 հոգու վառել են ավտոյի մեջ, ինքն էլ 7-րդն էր: Իր ընտանիքին որ վառեցին, ինքը ողջ էր մնացել, բայց 7 օր մնաց ու մահացավ: Էրեխեքը փոքր էին` մեծը 5 տարեկան էր, փոքրը երեք ամսական, մյուսն էլ` 4»:

Արծվաշենը 1992 թ. օգոստոսի 8-ից զավթված է Ադրբեջանի կողմից: 2018 թվականի օգոստոսի ութին կլրանա 26-րդ տարին: Այս ընթացքում բազմիցս բարձրացվել է արծվաշենցիների փոխհատուցման հարցը: 

Տիկին Անահիտն ասում է, թե ինչ-որ բան լիներ` կիմանար:

«Մեկ ասում են` եղել է, մեկ էլ ասում են` տվել են, բայց մի քանի հոգով յուրացրել են: Չգիտեմ` սուտ ա, ճիշտ ա, բայց երևի տենց բան եղել է: Ժողովուրդը իրար մեջ ասումա, բայց խոսքը սուտ տեղը դուրս չի գալիս: Սպասում ենք փոխհատուցմանը: Եթե տան, ժողովուրդն առաջ կգնա, օգուտը շատ կլինի, լավ կլինի: Ամենքն արդեն իրանց ապրուստը կբարելավեն, «ռեմոնտ» կանեն: Էսօր մեկը «կրիշնա» փոխում, մեկը կողքից սենյակ ա սարքում, մեկը` գոմ, մեկն էլ ավտո առնում: Որ տան, ռուսի ասած` իրանց կյանքը «պերիոդ» կընկնի»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia