Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը՝ ՓՄՁ–ների բարձրացրած աղմուկի և երկիրը լքելու «սպառնալիքների» մասին. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ համացանցը ողողել էր մի գրառում, որ եթե տվյալ անհատ ձեռներեցին 600 հազար դրամով տուգանեն, ինքը ստիպված կլինի փակել իր բիզնեսն ու լքել Հայաստանը: Օրեր առաջ մեկն էլ էր մոտավորապես նման գրառում արել:

Ինչպես ասում են, սա սովորական շանտաժ է, իսկ եթե սխալ կա, ապա բոլոր կողմերը պետք է այդ մասին հնարավոր բոլոր միջոցներով տեղեկանան, որպեսզի կարողանան պայքարել՝ ոչ միայն արատավոր երևույթները մեր «կյանքից» հեռացնելու, այլև ցանկացած անբարեխիղճ պաշտոնյայի մասին հասարակությանն իրազեկելու համար: Այդ դեպքում ցանկացած իրեն օրենքից վեր դասող անհատ կամ հարկային տեսուչ կարժանանա կա՛մ հասարակության, կա՛մ իր վերադասի «ուշադրությանը»: Այնպես որ, երկիրը լքելու քայլը չի կարելի այն աստիճանի հանրայնացնել, որ դա դառնա օրվա թեմա: 

Հիմա անդրադառնանք հատկապես ՓՄՁ ներկայացուցիչների մասսայական դարձած այն «դիրքորոշմանը», թե՝ «հեսա բիզնեսը կփակենք», «երկրից կգնանք», «փոքր ու միջին բիզնեսին ճնշում են» և այլն: Ինչ վերաբերում է կտրոն տալ–չտալու ավանդույթին, ապա գործարարներին հիշեցնենք, որ դա ոչ թե բարի կամքի դրսևորում պետք է լինի, այլ՝ պարտավորություն, իսկ ՀԴՄ ապարատի վրա այս կամ այն սեղմակի տեղը չիմանալը և դրանից օգտվել չկարողանալը՝ թերացում, որը պետք է տեղում, արագ շտկվի: 

Ինչ վերաբերում է հարկայինի «յազվա» տեսուչներին, ապա մեծ համակարգ է, կարող են և այդպիսիք լինել, դրա համար էլ կա «թեժ գիծ», որն էլ իր վրա է վերցրել բիզնեսի ներկայացուցիչներին ուղղորդելու և նրան օգնելու «գործը»: Եվ փոխարենը քայլ անենք՝ սեփական բիզնեսն ավելի պաշտպանված դարձնելու, համակարգն ավելի առողջացնելու համար, որոշել ենք շանտաժ անել, ինչը, համաձայնեք, այնքան էլ ազնիվ քայլ չէ:

Հասկանալու համար, թե իրականում ով է մեղավորը՝ ՊԵԿ–ը, թե ՓՄՁ ներկայացուցիչները, «Փաստ» օրաթերթը դիմեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին: Նա տեղեկացրեց, որ լավ ավանդույթ չի ձևավորվում, երբ ՓՄՁ ներկայացուցիչներն ասում են, որ եթե տուգանքներ արձանագրվեն, ապա կլքեն երկիրը: «Դրանով շատերը փորձում են շանտաժի ենթարկել ինչպես ՊԵԿ–ին, այնպես էլ պետական համակարգին: Դա լավ ավանդույթ չէ, քանի որ ես համարում եմ, որ հարկեր վճարելուց խուսափելը ճիշտ քայլ չէ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որ ՊԵԿ–ը տեռորի է ենթարկում ՓՄՁ–երին, ես դրա հետ նույնպես համաձայն չեմ այն պարզ պատճառով, որ նախքան հսկողական միջոցառումներ իրականացնելը բազմաթիվ հանդիպումների, գրություններ ուղարկելու և այլ միջոցներով հարկ վճարողները իրազեկվում են առկա խնդիրների մասին: Այսինքն, սկզբում զգուշացվում է տվյալ ձեռնարկատիրոջը, որ մեր դիտարկումներով՝ կարծես թե ոչ բոլորին է կտրոն տրամադրվում: Դրանից հետո, նոր ՊԵԿ–ը դիմում է վարչարարական գործիքակազմին, այդ թվում՝ խախտումներ արձանագրելուն: Ինչ վերաբերում է աղմուկ հանած դեպքին, ապա նշեմ, որ անհատ ձեռներեցը հանրային սննդի գործունեություն է իրականացնում Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա – Տերյան խաչմերուկի հատվածում, որի սպասարկման սրահի մակերեսը 50 քառակուսի մետր է: Բայց այդ վայրի իրացման շրջանառությունը օրական 19 հազար դրամի սահմաններում է ցույց տրվում, ինչն անհավանական է: Եվ այդ է պատճառը, որ այդտեղ իրականացվեցին հսկողական միջոցառումներ և արձանագրեցինք ՀԴՄ–ի շահագործման կանոնների խախտում՝ կանխավճարը ՀԴՄ չմուտքագրելու տեսքով»,– ասաց Ռ. Մաշադյանը: 

Ինչ վերաբերում է ՀԴՄ–ի կանխավճարի կտրոն տրամադրելուն, ապա նորություն չէ, որ ցանկացած գործարքի դեպքում պետք է համապատասխան կտրոնը տրամադրվի հաճախորդին: Հաջորդ շատ քննարկվող հարցն այն է, որ հաճախ է պատահում, որ հարկային տեսուչները միտումնավոր, ասենք, 1000 դրամ կանխավճար են տալիս ՓՄՁ ներկայացուցիչներին թակարդը գցելու պատրվակով, Ռ. Մաշադյանը նշեց, որ իրենց տեսուչները գործունեություն են ծավալում բացառապես օրենքի շրջանակներում, իսկ կանխավճարի մուծումը ենթակա է ՀԴՄ–ի համապատասխան ձևի մուտքագրմանը:

«Շատ դեպքեր կան, որ արձանագրում ենք, որ տրվել է կանխավճարի տրամադրման, ոչ թե փաստացի գնման կամ ստացված ծառայության դիմաց տրամադրված կտրոն: Կան դեպքեր, որ կանխավճարների դեպքում կտրոն չեն տրամադրում, դա նույն խախտումն է, ինչ որ գնված ապրանքի դիմաց ՀԴՄ կտրոն չտրամադրելը: Ինչ վերաբերում է կարծիքին, թե հարկային տեսուչները շփոթության մեջ են գցում տնտեսվարող սուբյեկտներին, ապա ասեմ, որ ցանկացած նման դեպք արձանագրվելու դեպքում ես պատրաստ եմ հանդիպել տվյալ տնտեսվարողի հետ և քննարկել այն հիմքերը, ինչի արդյունքում հարկային մարմինը ստիպված է եղել վարչարարություն կիրառել: Մեր ոչ մի աշխատակցի առջև այնպիսի խնդիր դրված չէ, որ ամեն գնով տնտեսվարողի մոտ խախտում արձանագրեն: Ասեմ ավելին, որ միայն հուլիս ամսին մենք ունեցել ենք 170 դեպք, համաձայն որի մեր ստուգումների արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել: Այսինքն, չկա այդպիսի տրամադրվածություն կամ առավել ևս՝ նման հանձնարարություն: Այնպես որ, նման խոսակցությունները լուրջ չեն, իսկ եթե, այնուամենայնիվ, կան այդպիսի դեպքեր, ես կրկնում եմ, որ տնտեսվարողները կարող են ահազանգել և նրանց որևէ ահազանգ անպատասխան չի մնա»,– ասաց Ռ. Մաշադյանը:

Արձագանքելու եղանակները նույնպես պարզ են: Գործում է շուրջօրյա գործող «թեժ գիծ»: Ռ. Մաշադյանը «Փաստ»–ին հավաստիացրեց, որ չկա մի զանգ, որը չվերլուծվի և քննարկման առարկա չդառնա: 

«Բոլոր ահազանգերը հատ առ հատ ուսումնասիրվում են, և ես հավաստիացնում եմ, որ չի կարող լինել մի դեպք, երբ «թեժ գծով» որևէ ահազանգ անպատասխան մնա: Ասեմ ավելին, հարկային մարմնում գործում է բողոքարկման հանձնաժողով, և տնտեսվարողները, եթե համաձայն չեն այս կամ այն հարցի հետ, կարող են այն բողոքարկել: Կրկին հավաստիացնում եմ, որ ցանկացած դիմում դառնում է քննության առարկա և կան բազմաթիվ դեպքեր, երբ հանձնաժողովը հօգուտ տնտեսվարողի է որոշում կայացրել: Այսինքն, մենք մեր տնտեսվարողների հետ երկխոսությունից չենք խուսափում և կոչ ենք անում ցանկացած դեպքում դիմել ՊԵԿ–ին և ստանալ պարզաբանում»,– ասաց Ռ. Մաշադյանը: 

Ստացվում է, որ սեփական բիզնեսը պաշտպանելու բոլոր գործիքակազմերն էլ կան, պարզապես նախ հարկավոր է բիզնես վարելու պատշաճ կուլտուրա ունենալ, իրազեկված լինել օրենքների մասին: Եվ եթե ինչ–որ բան ինչ– որ տեղ այնպես չէ, ապա երկու ճանապարհ կա՝ կամ ահազանգել, կամ հարցը քննարկման առարկա դարձնել: Դրանով ՓՄՁ ներկայացուցիչն օգնած կլինի ՊԵԿ–ին, ՊԵԿ–ն էլ ՓՄՁ ներկայացուցչին, իսկ միասին՝ պետությանը: 

Ինչ վերաբերում է ահազանգելուն, ապա հարգելի ՓՄՁ–ի ներկայացուցիչներ ձեր գործունեության ընթացքում ցանկացած արատավոր իրավիճակում հայտնվելու դեպքում կարող եք ահազանգել նաև մեզ: Մենք պատրաստ ենք բարձրաձայնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք խանգարում են ՓՄՁ–ի զարգացմանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia