Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը՝ ՓՄՁ–ների բարձրացրած աղմուկի և երկիրը լքելու «սպառնալիքների» մասին. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ համացանցը ողողել էր մի գրառում, որ եթե տվյալ անհատ ձեռներեցին 600 հազար դրամով տուգանեն, ինքը ստիպված կլինի փակել իր բիզնեսն ու լքել Հայաստանը: Օրեր առաջ մեկն էլ էր մոտավորապես նման գրառում արել:

Ինչպես ասում են, սա սովորական շանտաժ է, իսկ եթե սխալ կա, ապա բոլոր կողմերը պետք է այդ մասին հնարավոր բոլոր միջոցներով տեղեկանան, որպեսզի կարողանան պայքարել՝ ոչ միայն արատավոր երևույթները մեր «կյանքից» հեռացնելու, այլև ցանկացած անբարեխիղճ պաշտոնյայի մասին հասարակությանն իրազեկելու համար: Այդ դեպքում ցանկացած իրեն օրենքից վեր դասող անհատ կամ հարկային տեսուչ կարժանանա կա՛մ հասարակության, կա՛մ իր վերադասի «ուշադրությանը»: Այնպես որ, երկիրը լքելու քայլը չի կարելի այն աստիճանի հանրայնացնել, որ դա դառնա օրվա թեմա: 

Հիմա անդրադառնանք հատկապես ՓՄՁ ներկայացուցիչների մասսայական դարձած այն «դիրքորոշմանը», թե՝ «հեսա բիզնեսը կփակենք», «երկրից կգնանք», «փոքր ու միջին բիզնեսին ճնշում են» և այլն: Ինչ վերաբերում է կտրոն տալ–չտալու ավանդույթին, ապա գործարարներին հիշեցնենք, որ դա ոչ թե բարի կամքի դրսևորում պետք է լինի, այլ՝ պարտավորություն, իսկ ՀԴՄ ապարատի վրա այս կամ այն սեղմակի տեղը չիմանալը և դրանից օգտվել չկարողանալը՝ թերացում, որը պետք է տեղում, արագ շտկվի: 

Ինչ վերաբերում է հարկայինի «յազվա» տեսուչներին, ապա մեծ համակարգ է, կարող են և այդպիսիք լինել, դրա համար էլ կա «թեժ գիծ», որն էլ իր վրա է վերցրել բիզնեսի ներկայացուցիչներին ուղղորդելու և նրան օգնելու «գործը»: Եվ փոխարենը քայլ անենք՝ սեփական բիզնեսն ավելի պաշտպանված դարձնելու, համակարգն ավելի առողջացնելու համար, որոշել ենք շանտաժ անել, ինչը, համաձայնեք, այնքան էլ ազնիվ քայլ չէ:

Հասկանալու համար, թե իրականում ով է մեղավորը՝ ՊԵԿ–ը, թե ՓՄՁ ներկայացուցիչները, «Փաստ» օրաթերթը դիմեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին: Նա տեղեկացրեց, որ լավ ավանդույթ չի ձևավորվում, երբ ՓՄՁ ներկայացուցիչներն ասում են, որ եթե տուգանքներ արձանագրվեն, ապա կլքեն երկիրը: «Դրանով շատերը փորձում են շանտաժի ենթարկել ինչպես ՊԵԿ–ին, այնպես էլ պետական համակարգին: Դա լավ ավանդույթ չէ, քանի որ ես համարում եմ, որ հարկեր վճարելուց խուսափելը ճիշտ քայլ չէ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որ ՊԵԿ–ը տեռորի է ենթարկում ՓՄՁ–երին, ես դրա հետ նույնպես համաձայն չեմ այն պարզ պատճառով, որ նախքան հսկողական միջոցառումներ իրականացնելը բազմաթիվ հանդիպումների, գրություններ ուղարկելու և այլ միջոցներով հարկ վճարողները իրազեկվում են առկա խնդիրների մասին: Այսինքն, սկզբում զգուշացվում է տվյալ ձեռնարկատիրոջը, որ մեր դիտարկումներով՝ կարծես թե ոչ բոլորին է կտրոն տրամադրվում: Դրանից հետո, նոր ՊԵԿ–ը դիմում է վարչարարական գործիքակազմին, այդ թվում՝ խախտումներ արձանագրելուն: Ինչ վերաբերում է աղմուկ հանած դեպքին, ապա նշեմ, որ անհատ ձեռներեցը հանրային սննդի գործունեություն է իրականացնում Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա – Տերյան խաչմերուկի հատվածում, որի սպասարկման սրահի մակերեսը 50 քառակուսի մետր է: Բայց այդ վայրի իրացման շրջանառությունը օրական 19 հազար դրամի սահմաններում է ցույց տրվում, ինչն անհավանական է: Եվ այդ է պատճառը, որ այդտեղ իրականացվեցին հսկողական միջոցառումներ և արձանագրեցինք ՀԴՄ–ի շահագործման կանոնների խախտում՝ կանխավճարը ՀԴՄ չմուտքագրելու տեսքով»,– ասաց Ռ. Մաշադյանը: 

Ինչ վերաբերում է ՀԴՄ–ի կանխավճարի կտրոն տրամադրելուն, ապա նորություն չէ, որ ցանկացած գործարքի դեպքում պետք է համապատասխան կտրոնը տրամադրվի հաճախորդին: Հաջորդ շատ քննարկվող հարցն այն է, որ հաճախ է պատահում, որ հարկային տեսուչները միտումնավոր, ասենք, 1000 դրամ կանխավճար են տալիս ՓՄՁ ներկայացուցիչներին թակարդը գցելու պատրվակով, Ռ. Մաշադյանը նշեց, որ իրենց տեսուչները գործունեություն են ծավալում բացառապես օրենքի շրջանակներում, իսկ կանխավճարի մուծումը ենթակա է ՀԴՄ–ի համապատասխան ձևի մուտքագրմանը:

«Շատ դեպքեր կան, որ արձանագրում ենք, որ տրվել է կանխավճարի տրամադրման, ոչ թե փաստացի գնման կամ ստացված ծառայության դիմաց տրամադրված կտրոն: Կան դեպքեր, որ կանխավճարների դեպքում կտրոն չեն տրամադրում, դա նույն խախտումն է, ինչ որ գնված ապրանքի դիմաց ՀԴՄ կտրոն չտրամադրելը: Ինչ վերաբերում է կարծիքին, թե հարկային տեսուչները շփոթության մեջ են գցում տնտեսվարող սուբյեկտներին, ապա ասեմ, որ ցանկացած նման դեպք արձանագրվելու դեպքում ես պատրաստ եմ հանդիպել տվյալ տնտեսվարողի հետ և քննարկել այն հիմքերը, ինչի արդյունքում հարկային մարմինը ստիպված է եղել վարչարարություն կիրառել: Մեր ոչ մի աշխատակցի առջև այնպիսի խնդիր դրված չէ, որ ամեն գնով տնտեսվարողի մոտ խախտում արձանագրեն: Ասեմ ավելին, որ միայն հուլիս ամսին մենք ունեցել ենք 170 դեպք, համաձայն որի մեր ստուգումների արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել: Այսինքն, չկա այդպիսի տրամադրվածություն կամ առավել ևս՝ նման հանձնարարություն: Այնպես որ, նման խոսակցությունները լուրջ չեն, իսկ եթե, այնուամենայնիվ, կան այդպիսի դեպքեր, ես կրկնում եմ, որ տնտեսվարողները կարող են ահազանգել և նրանց որևէ ահազանգ անպատասխան չի մնա»,– ասաց Ռ. Մաշադյանը:

Արձագանքելու եղանակները նույնպես պարզ են: Գործում է շուրջօրյա գործող «թեժ գիծ»: Ռ. Մաշադյանը «Փաստ»–ին հավաստիացրեց, որ չկա մի զանգ, որը չվերլուծվի և քննարկման առարկա չդառնա: 

«Բոլոր ահազանգերը հատ առ հատ ուսումնասիրվում են, և ես հավաստիացնում եմ, որ չի կարող լինել մի դեպք, երբ «թեժ գծով» որևէ ահազանգ անպատասխան մնա: Ասեմ ավելին, հարկային մարմնում գործում է բողոքարկման հանձնաժողով, և տնտեսվարողները, եթե համաձայն չեն այս կամ այն հարցի հետ, կարող են այն բողոքարկել: Կրկին հավաստիացնում եմ, որ ցանկացած դիմում դառնում է քննության առարկա և կան բազմաթիվ դեպքեր, երբ հանձնաժողովը հօգուտ տնտեսվարողի է որոշում կայացրել: Այսինքն, մենք մեր տնտեսվարողների հետ երկխոսությունից չենք խուսափում և կոչ ենք անում ցանկացած դեպքում դիմել ՊԵԿ–ին և ստանալ պարզաբանում»,– ասաց Ռ. Մաշադյանը: 

Ստացվում է, որ սեփական բիզնեսը պաշտպանելու բոլոր գործիքակազմերն էլ կան, պարզապես նախ հարկավոր է բիզնես վարելու պատշաճ կուլտուրա ունենալ, իրազեկված լինել օրենքների մասին: Եվ եթե ինչ–որ բան ինչ– որ տեղ այնպես չէ, ապա երկու ճանապարհ կա՝ կամ ահազանգել, կամ հարցը քննարկման առարկա դարձնել: Դրանով ՓՄՁ ներկայացուցիչն օգնած կլինի ՊԵԿ–ին, ՊԵԿ–ն էլ ՓՄՁ ներկայացուցչին, իսկ միասին՝ պետությանը: 

Ինչ վերաբերում է ահազանգելուն, ապա հարգելի ՓՄՁ–ի ներկայացուցիչներ ձեր գործունեության ընթացքում ցանկացած արատավոր իրավիճակում հայտնվելու դեպքում կարող եք ահազանգել նաև մեզ: Մենք պատրաստ ենք բարձրաձայնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք խանգարում են ՓՄՁ–ի զարգացմանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարը