Սպիտակի ոլորաններում ասֆալտով բարձված բեռնատարը շրջվել է. այն վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր (ֆոտո)
SOCIETYԼոռու մարզում, այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում Hina մակնիշի 096 ԼԼ 26 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, այնուհետեւ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ասֆալտով։

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



