Սպիտակի ոլորաններում ասֆալտով բարձված բեռնատարը շրջվել է. այն վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզում, այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում Hina մակնիշի 096 ԼԼ 26 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, այնուհետեւ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ասֆալտով։

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



