Խոշոր վթար Երեւանում. բախվել են մարդատար ավտոբուսն ու ԿԱՄԱԶ-ը (ֆոտո)
SOCIETYԵրեւանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 18-ին ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երեւանի բնակիչ 53-ամյա Արմեն Գեւորգյանի վարած NEOPLAN 116 մակնիշի 04 PL 033 համարանիշի ավտոբուսն ու ԿԱՄԱԶ մակնիշի 35 RF 513 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Բախման հետեւանքով ԿԱՄԱԶ-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է ԿԱՄԱԶ-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը հենց նա է եղել. շրջադարձ կատարելիս չի զիջել ավտոբուսի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



