Խոշոր վթար Երեւանում. բախվել են մարդատար ավտոբուսն ու ԿԱՄԱԶ-ը (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 18-ին ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երեւանի բնակիչ 53-ամյա Արմեն Գեւորգյանի վարած NEOPLAN 116 մակնիշի 04 PL 033 համարանիշի ավտոբուսն ու ԿԱՄԱԶ մակնիշի 35 RF 513 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Բախման հետեւանքով ԿԱՄԱԶ-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է ԿԱՄԱԶ-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը հենց նա է եղել. շրջադարձ կատարելիս չի զիջել ավտոբուսի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



