Վրաերթ Երեւանում. հետիոտնը չթույլատրված հատվածով է փողոցն անցել
SOCIETYԵրեւանում վրաերթ է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 15-ին ժամը 19:00-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակիչ, 27-ամյա Մանվել Սիրունյանն իր վարած BMW մակնիշի 35 RX 708 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ինստիտուտի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետեւ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը. նա մոտ 55-60 տարեկան տղամարդ է:
Վարորդը տեղում սթափության փորձաքննության է ենթարկվել. պարզվել է, որ նա սթափ վիճակում է եղել:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



