Վրաերթ Երեւանում. հետիոտնը չթույլատրված հատվածով է փողոցն անցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում վրաերթ է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 15-ին ժամը 19:00-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակիչ, 27-ամյա Մանվել Սիրունյանն իր վարած BMW մակնիշի 35 RX 708 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ինստիտուտի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետեւ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը. նա մոտ 55-60 տարեկան տղամարդ է:
Վարորդը տեղում սթափության փորձաքննության է ենթարկվել. պարզվել է, որ նա սթափ վիճակում է եղել:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



