Ողբերգական դեպք Երեւանում. քույրը տան լոգարանում հայտնաբերել է 13-ամյա էլեկտրահարված եղբոր դին
SOCIETYԵրեւանում հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ոտիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դանիել Վարուժան փողոցի տներից մեկի բնակիչ, 13-ամյա Սմբատ Փ.-ն է, որին, ըստ նախնական տեղեկությունների՝ իրենց տան լոգարանում էլեկտրահարված, անգիտակից վիճակում հայտնաբերել է 21-ամյա քույրը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Երեւանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



