Ողբերգական դեպք Երեւանում. քույրը տան լոգարանում հայտնաբերել է 13-ամյա էլեկտրահարված եղբոր դին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ոտիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դանիել Վարուժան փողոցի տներից մեկի բնակիչ, 13-ամյա Սմբատ Փ.-ն է, որին, ըստ նախնական տեղեկությունների՝ իրենց տան լոգարանում էլեկտրահարված, անգիտակից վիճակում հայտնաբերել է 21-ամյա քույրը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Երեւանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում:
1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



