Գլադիատորական մարտեր. ձեռքերի ժեստերն այնպիսին չեն, ինչպես ներկայացվում է
SOCIETY
Հին Հռոմում գլադիատորական մարտերի ժամանակ բութ մատը ներքև իջեցնելու ժեստը նշանակում էր մահ գլադիատորին, իսկ վերև տնկած բութ մատով ժեստը՝ ներում։
Իրականում այն ժամանակ օգտագործվել են այլ ժեստեր։ Մահ պահանջող ժեստը միմյանց կպած մատներով բացված ափն էր, այսինքն` ձեռքի ափը նմանվում էր սրի շեղբի, իսկ բռունցք արված ձեռքը՝ բութ մատը ևս ափին սեղմված, նշանակում էր ներում, այսինքն՝ նմանակվում էր պատյանի մեջ գտնվող սրի (գլադիատոր լատիներեն նշանակում է սուր կրող զինվոր)։ Լատիներեն անգամ արտահայտություն կա՝ pollice compresso favor iudicabatur, որը նշանակում է՝ լավ վերաբերմունքը որոշվում է թաքցրած բութ մատով։ Այս սխալը եկել է XIX դարի ֆրանսիացի նկարիչ Ժան–Լեոն Ժերոմեի նկարից, որը կոչվում է «Pollice verso»: Պատկերում նկարված հռոմեական գլադիատորը սպասում է իր մրցակցի ճակատագրի որոշմանը, իսկ տրիբունայում նստած կայսրը բութ մատը իջեցրել է ներքև` տալով մահվան դատավճիռ: Պատմաբանները կարծում են, որ արվեստագետը սխալ է հասկացել լատիներեն արտահայտությունը՝ ենթադրելով, որ «Pollice verso» արտահայտությունը նշանակում է «ներքև թեքված մատ», մինչդեռ այս արտահայտությունը նշանակում է «թեքված մատ», իսկ թե ուր, չի նշվում: Հետագայում այդ սխալը, սկսած 20–րդ դարից, պարբերաբար կրկնվեց բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում՝ ստեղծելով համընդհանուր կարծիք։
Հետաքրքիր է՝ նույն ժեստերը կարելի է տեսնել անգամ երեխաների մոտ։ Օրինակ, դասը իմացող աշակերտը ձեռքը սրի պես բարձրացնում է վերև, այսինքն՝ գամ «սատկացնեմ», պատմեմ դասը, իսկ դասը չիմացողը նստում է ձեռքերը բռունցք արած, այսինքն՝ ներում եմ հայցում։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



