Կալիֆոռնիայում ավելի քան 3000 մարդու են տարհանել հրդեհի պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա շրջանի Գոլետա քաղաքի մերձակայքում բռնկված հրդեհի պատճառով առնվազն 3200 մարդ է տարհանվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, հրդեհը բռնկվել է ռեկորդային բարձր ջերմաստիճանի և քամու ուժգնացման պատճառով: Կրակը տարածվում է 25-30 հեկտար մակերեսով: Հրշեջներին հաջողվել է մարել կրակի 5 տոկոսը: Շուրջ 20 շինություն կործանվել է, այդ թվում և տներ, խորդանոցներ և այլ կառույցներ: Դեպքի վայրում աշխատում է 350 հրշեջ և 4 ուղղաթիռ:
Ինչպես աղբյուրը նշում է, այսօր շրջանի վթարա-փրկարարական ծառայությունն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել տարածաշրջանային մակարդակով: Հաղորդվում է, որ ներկա պահին տուժողներ չկան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



