Կալիֆոռնիայում ավելի քան 3000 մարդու են տարհանել հրդեհի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա շրջանի Գոլետա քաղաքի մերձակայքում բռնկված հրդեհի պատճառով առնվազն 3200 մարդ է տարհանվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, հրդեհը բռնկվել է ռեկորդային բարձր ջերմաստիճանի և քամու ուժգնացման պատճառով: Կրակը տարածվում է 25-30 հեկտար մակերեսով: Հրշեջներին հաջողվել է մարել կրակի 5 տոկոսը: Շուրջ 20 շինություն կործանվել է, այդ թվում և տներ, խորդանոցներ և այլ կառույցներ: Դեպքի վայրում աշխատում է 350 հրշեջ և 4 ուղղաթիռ:
Ինչպես աղբյուրը նշում է, այսօր շրջանի վթարա-փրկարարական ծառայությունն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել տարածաշրջանային մակարդակով: Հաղորդվում է, որ ներկա պահին տուժողներ չկան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



