Սյունիքում բախվել են Ford Transit-ն ու բեռնատար Volvo-ն. Ford-ը վերածվել է մետաղի ջարդոնի. Կա զոհ եւ վիրավոր (ֆոտո)
SOCIETYՍյունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04:30-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ, 36-ամյա Սեւակ Ս.-ի վարած Ford Transit մակնիշի 22 DD 488 համարանիշի եւ Իրանի քաղաքացի, 41-ամյա Հեյդար Կուրբանալեի վարած Volvo մակնիշի 27 А 969 համարանիշի բեռնատար ավտոմեքենանները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Ford Transit-ի վարորդը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղեւոր 36-ամյա Ջոնիկ Հովսեփյանը տեղում մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford Transit-ի վարորդը, որը բարձված է եղել գյուղմթերքներով, եւ նա դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի:


1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



