Սյունիքում բախվել են Ford Transit-ն ու բեռնատար Volvo-ն. Ford-ը վերածվել է մետաղի ջարդոնի. Կա զոհ եւ վիրավոր (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04:30-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ, 36-ամյա Սեւակ Ս.-ի վարած Ford Transit մակնիշի 22 DD 488 համարանիշի եւ Իրանի քաղաքացի, 41-ամյա Հեյդար Կուրբանալեի վարած Volvo մակնիշի 27 А 969 համարանիշի բեռնատար ավտոմեքենանները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Ford Transit-ի վարորդը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղեւոր 36-ամյա Ջոնիկ Հովսեփյանը տեղում մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford Transit-ի վարորդը, որը բարձված է եղել գյուղմթերքներով, եւ նա դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի:


1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



