«Արթիկ» ՔԿՀ-ում կալանավորի համար բերված ծխախոտը լցոնած է եղել ոչ գործարանային հումքով
SOCIETYՀուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման եւ տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից բերված հանձնուքը:
ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ զննության արդյունքում աշխատակիցները հայտնաբերել են, որ հանձնուքի մեջ առկա ծխախոտատուփերից մեկի պոլիէթիլենային թաղանթի ներքեւի հատվածը վնասված է, գլանակներից 7-ի ծայրերը ոլորված են եւ լցոնված ոչ գործարանային հումքով, որն ունի յուրահատուկ սուր հոտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



