«Արթիկ» ՔԿՀ-ում կալանավորի համար բերված ծխախոտը լցոնած է եղել ոչ գործարանային հումքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման եւ տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից բերված հանձնուքը:
ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ զննության արդյունքում աշխատակիցները հայտնաբերել են, որ հանձնուքի մեջ առկա ծխախոտատուփերից մեկի պոլիէթիլենային թաղանթի ներքեւի հատվածը վնասված է, գլանակներից 7-ի ծայրերը ոլորված են եւ լցոնված ոչ գործարանային հումքով, որն ունի յուրահատուկ սուր հոտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



