Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Մեծամորցիների հետ կառավարության ներկայացուցչի հանդիպումը կայացել է, խոստացել են գործին ընթացք տալ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի օր է՝ մեծամորցիներն են ոտքի կանգնել և իրենց քաղաքապետի հրաժարականն են պահանջում: Խնդիրն այն է, որ մարդիկ այլևս չեն կարողանում առանց ջրի, շենքային մարդկային պայմանների ու կեղտի մեջ ապրել: Որոշել էին գնալ ծայրահեղ քայլերի, սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Կառավարությունից արձագանքեցին ցուցարարներին և հանդիպման մասին պայմանավորվեցին: Մեծամորցի ցուցարարներն էլ գոհ ու շնորհակալ կառավարության նման արձագանքից, մայիսի 29–ին հանդիպեցին երկրի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Ավետիք Հարությունյանը «Փաստ»–ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ չնայած իրենք մինչև հունիսի 29–ը, ժամը 10.00 ժամանակ էին տվել Մեծամորի գործող քաղաքապետին, որպեսզի իրենց պահանջներն իրականացնի, բայց քանի որ կառավարության հետ հանդիպում էր պլանավորված, իրենց հետագա քայլերի մասին հանդիպումից հետո կհրապարակեն: 

Նրանց պահանջն, ի դեպ, ոչ թե գործող քաղաքապետի անձի, այլ քաղաքի կառավարման որակին է վերաբերում, որի արդյունքում Մեծամորում ծակ տանիքների, շենքերի նկուղային տարածքներում կոյուղաջրերի, աղբի ու առնետների պակաս չկա: Մարզամշակութային համալիրն էլ, թեև վերանորոգված է, սակայն մշտապես փակ է, որպեսզի վերանորոգումը չփչանա: Ինչ հնարավոր է եղել վաճառել, վաճառվել է, մնացածն էլ քանդուքարափ վիճակում է:Քաղաքապետ Գրիգորյանը մամուլի ներկայացուցիչներին ասել էր, թե իրենց քաղաքում ամեն ինչ իր տեղում է, իսկ բողոքողն ընդամենը մեկ ընտանիք է: Ըստ քաղաքապետի՝ մնացածը շատ գոհ են, բայց, անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է նման կենցաղային պայմաններից գոհ լինել, երբ դրանից բացի քաղաքը բաժանվել է յուրայինների և ոչ յուրայինների:

«Եթե մեկ ընտանիք է բողոքում, ապա ասեմ, որ ես բավականին մեծ ընտանիք ունեմ Մեծամորում, քանի որ այս վիճակից բողոքողները բավականին շատ են: Մարդիկ հեռու էին կանգնում, որ կադրերում չերևային, քանի որ քաղաքապետի կողմնակիցները տեսանկարահանում էին հավաքը, որ հետո բոլորին մեկ առ մեկ համոզեն, որ էլ չմասնակցեն ակցիաներին: Փորձել են նաև իմ և մեր նախաձեռնող խմբի անդամների վրա նույնպես ներազդել: Ինչ վերաբերում է 

քաղաքապետի այն հայտարարությանը, թե պաստառներ բռնողներն այլ քաղաքներից էին եկել, ասեմ, որ նման բան չի եղել: Ակցիայի մասնակիցները բոլորն էլ Մեծամորի բնակիչներ են եղել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Հարությունյանը:

Նա նաև հավելեց, որ թեև բողոքի ակցիան շանտաժի մթնոլորտում է անցել, սակայն իրենք քաղաքապետի հետ որևէ անձնական խնդիր չունեն: Ընդամենը ցանկանում են իրենց քաղաքը նորմալ ու բնականոն հունով զարգանա, լուծվեն տարիների ընթացքում կուտակված խնդիրները, քաղաքում տիրող բարոյահոգեբանական իրավիճակը կարգավորվի: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք այնքան շատ են՝ ոռոգման ջրի խնդրից մինչև ասֆալտապատման ու բարեկարգման խնդիրներ: Ու չնայած քաղաքի բյուջեն մոտ 240 մլն դրամ է, դրանից 200 միլիոնը, քաղաքապետի խոսքով, ծախսվում է աշխատավարձ վճարելու վրա, այդ պատճառով էլ չի բավարարում այլ հոգսերը հոգալու համար: Մեծամորցիները, սակայն, չեն հավատում գործող քաղաքապետի խոսքերին, իսկ ավագանին, որտեղ ընդամենը երեք «ընդդիմադիր» կա, չի կարողանում իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալ, քանի որ Մեծամորում, ինչպես Էջմիածին քաղաքում, միապետական կարգեր են սահմանված, իսկ ով նրանց հետ չէ, ուրեմն պետք է մեկուսացվի սկզբունքն է գործում: 

Ի դեպ, քաղաքապետ Ռ. Գրիգորյանը, ով օրերս հայտարարեց, որ ՀՀԿ–ից դուրս է եկել, իրեն բավականին ինքնավստահ է պահում, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, իր «տանիքը» Սերժի Վաչոյի մոտ աշխատող եղբայրն է, բայց քանի որ հիմա Վաչոն բռնված է ու կարելի է ասել, որ նա այլևս տանիք չունի, որոշել է ՀՀԿ–ից դուրս գալ, որ իր համար նոր տանիք փնտրի:

«Ընտրությունների ժամանակ ժողովրդին 10 հազար բաժանող գլխավոր անձն էր, հիմա էլ հայտարարում է, որ ՀՀԿ–ին անդամակցել է, որ քաղաքի համար լավ լինի: Քաղաքապետի ընտրություններին ես նույնպես առաջադրվել էի, և այդքան ճնշումներից, կարմիր բերետավորներին քաղաք բերելուց հետո 8 տարի գործող քաղաքապետին ընդամենը 150 ձայնով եմ պարտվել: Մենք չենք նահանջելու, մեր ձայնը տեղ ենք հասցնելու և պահանջում ենք, որ քաղաքում տիրող իրավիճակը շտկվի»,– ասաց նախաձեռնող խմբի անդամ Ա. Հարությունյանը:

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը կառավարությունում կայացավ վարչապետի առաջին խորհրդականի մակարդակով, այդպես ներկայացրեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչը: Հանդիպումից հետո մասնակիցներից մեկը «Փաստ» օրաթերթին փոխանցեց հետևյալը.

«Մենք քննարկեցինք հիմնախնդիրները, կառավարությունում մեզ խոստացան ամենասեղմ ժամանակահատվածում զբաղվել մեր կողմից բարձրացված հարցերով: Մենք էլ խոստացանք, որ ճանապարհները չենք փակելու, այնքան ժամանակ, մինչև կառավարությունն այդ հարցերով զբաղվի և մեզ իր որոշման մասին ներկայացնի: Այս պահին մենք բավարարված ենք, քանի որ մենք էլ ռադիկալ քայլերի գնալուն կողմնակից չենք: Մենք նույնպես ցանկանում ենք նորմալ պայմաններում ուսումնասիրություն կատարվի և լուծում տրվի մեր կողմից բարձրացված հարցերին»,– ասաց Ա. Հարությունյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League