Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Հնդկական հրաշքը Հայաստանում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի բառով դժվար է ներկայացնել այն, ինչին ականատես եղանք օրերս Հայ–հնդկական բժշկական կենտրոնի բացման ժամանակ: Պարզվում է՝ այնտեղ, որտեղ ձեռքերը վեր է բարձրացնում ալոպաթիկ կամ, ինչպես ընդունված է ասել, ավանդական բժշկությունը, օգնության է հասնում հոմեոպաթիկ բժշկությունը: 

Սա, թերևս, կարելի է նոր ուղղություն համարել Հայաստանում, որի հիմնադիրն աշխարհահռչակ հնդիկ բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Սենանն է, ով նաև հոմեոպաթիայի մի քանի կենտրոններ է հիմնել Հնդկաստանում, ինչպես նաև հանդիսանում է Մեծ Բրիտանիայի Հանեմանի անվան հոմեոպաթիկ քոլեջի պրոֆեսոր: Իսկ այս կենտրոնը, որն ի դեպ միակն է ողջ տարածաշրջանում, օրերս իր դռները բացեց հայ և օտարազգի այցելուների համար, նրա նվերն է հայ ազգին:

Հայ–հնդկական այս համագործակցությունը սկսվել է 1995 թվականին: Իսկ անցած 15 երկար ու ձիգ տարիների համատեղ արդյունավետ համագործակցության արդյունքում է ծնվել Հայաստանում նման կենտրոն բացելու գաղափարը: Սեփական միջոցներով կենտրոն հիմնադրելու գաղափարը հասունացել է նաև երեք հայազգի բժշկուհիներ Շուշան Շահբազյանի, Վարդուհի Խաչատրյանի և Հասմիկ Ալեքսանյանի երկարուձիգ տարիների աշխատանքի շնորհիվ, ովքեր իրենց տարիների ջանքն ու ավանդը ներդրել են հոմեոպաթիկ բժշկագիտության գաղտնիքներն ուսումնասիրելու հարցում: Նրանք այս ընթացքում մեծ նվիրումով ուսանել ու աշխատել են թե՛ Հայաստանում և թե՛ Հնդկաստանում՝ դրանով իսկ հույս արթնացնելով աշխարհահռչակ բժշկի մոտ, որ հասունացել է ժամանակը, որ Հայաստանում ևս կարելի է այս ուղղությունն է՛լ ավելի զարգացնել:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ ԳԱԱ, միջազգային 6 այլ ակադեմիաների անդամ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժշկական ծառայության գնդապետ, «Մխիթար Հերացի» մեդալակիր, երկար տարիներ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Վիլեն Հակոբյանը, ում նաև կարելի է Հայաստանում հոմեոպաթիկ բժշկության ներդրման և զարգացման կնքահայրը համարել:

Ի դեպ, «Փաստ» օրաթերթի հետ զրույցում Վ.Հակոբյանը նշեց, որ երբ իր օգնությամբ և օժանդակությամբ Հայաստանում ներդրվեց բժշկագիտության այս ուղղությունը, ինքը չէր պատկերացնում անգամ, որ տարիներ անց այն կարող է Հայաստանում նման վերելք ապրել:

«Ես, լինելով դեղաբան, գիտեի բժշկագիտության այս ուղղության մասին և ծանոթանալով պրոֆեսորի հետ, հասկացա հոմեոպաթիկ բժշկության կարևորությունն ու նշանակությունը մեր երկրի համար: Ի սկզբանե հիմնադրվելով 200 տարի առաջ Գերմանիայում՝ տաղանդավոր բժիշկ Սամուել Հանեմանի կողմից, իր աշակերտների միջոցով այն տարածվել է սկզբում Ամերիկայում, իսկ այնտեղից էլ Հնդկաստանում: Այսօր համարվում է, որ հոմեոպաթիան ամենազարգացածն է Հնդկաստանում, որտեղ կան ինքնուրույն գործող պետական հոմեոպաթիայի համալսարաններ, բակալավրի, մագիստրոսի կոչումներով:

Պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ դոկտոր Մ. Սենանին, ով անմնացորդ ծառայում է բժշկությանը: Դուք այստեղ տեսաք մարդկանց,

ովքեր ալոպաթիկ բժշկության օգնությամբ չեն կարողացել բուժվել, բայց հոմեոպաթիկ բժշկության մեթոդներով ոչ միայն բուժվել են, այլև այսօր մոռացել են իրենց տանջող հիվանդությունների մասին: Ուստի, իմ կարծիքով, այս կենտրոնի բացումը մի նոր հարթակ է բժշկագիտության հրաշքը հայ ժողովրդին ցույց տալու և մարդկանց բուժելու համար: Եվ հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր երկար տարիներ տառապում են տարբեր քրոնիկ հիվանդություններով, կգան այստեղ, կապաքինվեն և հնարավորություն կունենան իրենց կյանքի որակը բարելավել և դառնալ լիարժեք առողջ մարդիկ»,– ասաց Վիլեն Հակոբյանը:

Ի դեպ, կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին նաև հայտնի բժիշկներ, ովքեր նույնպես հավաստիացնում էին, որ լինելով ալոպաթիկ բժիշկներ, չեն կարողացել բուժվել, այսպես ասած, ավանդական բժշկության օգնությամբ և, դիմելով հոմեոպաթիկ բժշկությանը, անձամբ են ականատես եղել այս ուղղության կողմից մատուցվող մեծ հրաշքին:

Կենտրոնի բացման առիթով պրոֆեսոր Սենանին իր շնորհակալական ուղերձն էր հղել նաև ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կարծում եմ՝ մենք դեռ շատ առիթներ կունենանք ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչ հիվանդություններով և ինչպես կարող են մարդիկ դիմել Հայ–հնդկական բժշկական կենտրոն և ստանալ հոմեոպաթ–բժիշկների օգնությունը, իսկ այն, ինչ ներկայացրեցինք, ընդամենը կարճ ակնարկ էր հրաշագործություններ խոստացող կենտրոնի մասին, որն արդեն իր դռներն է բացել մեր երկրում՝ ք. Երևան, Այգեձոր 58/1 հասցեում:  

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia