ԱԱ-2018. Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային
SPORTԱշխարհի առաջնության խմբային փուլի մեկնարկային կազմում Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Շվեյցարիայի հետ՝ 1:1:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին հրաշալի հարվածով բացել է կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն: Առաջին խաղակեսն անցել է հարավամերիկացիների զգալի առավելությամբ:
50-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո պատասխան գոլի հեղինակ է դարձել Ստևեն Ցուբերը՝ գլխի հարվածով գրավելով Ալիսոնի դարպասը: Հանդիպման վերջնամասում բրազիլացիները մի քանի գոլային պահ են ունեցել, սակայն չեն կարողացել հաջողության հասնել:
Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում Սերբիան նվազագույն հաշվով հաղթել է Կոստա Ռիկային:
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



