ԱԱ-2018. Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային
ՍՊՈՐՏԱշխարհի առաջնության խմբային փուլի մեկնարկային կազմում Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Շվեյցարիայի հետ՝ 1:1:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին հրաշալի հարվածով բացել է կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն: Առաջին խաղակեսն անցել է հարավամերիկացիների զգալի առավելությամբ:
50-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո պատասխան գոլի հեղինակ է դարձել Ստևեն Ցուբերը՝ գլխի հարվածով գրավելով Ալիսոնի դարպասը: Հանդիպման վերջնամասում բրազիլացիները մի քանի գոլային պահ են ունեցել, սակայն չեն կարողացել հաջողության հասնել:
Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում Սերբիան նվազագույն հաշվով հաղթել է Կոստա Ռիկային:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



