Ֆրանսիայի հարավում՝ սուպերմարկետներից մեկում, կինը երկու մարդու է դանակով վիրավորել՝ «Ալլահ Ակբար» վանկարկելով
INTERNATIONAL NEWSՖրանսիայի հարավում՝ Լա-սեն-սյուղ-մեղ քաղաքի սուպերմարկետներից մեկում մի կին դանակով հարձակվել է երկու մարդու վրա և նրանց վնասվածքներ պատճառել՝ «Ալլահ Ակբար» բղավելով, հայտնում է France Info-ն:
Հարձակման են ենթարկվել խանութի հաճախորդը և գանձապահը, նրանք թեթև վնասվածքներ են ստացել:
Ականատեսների խոսքերով՝ 24-ամյա կինը հարձակման ընթացքում «Ալլահ Ակբար» է վանկարկել:
Դեպքի առնչութամբ սկսվել է հետաքննություն:
Հաղորդվում է, որ կնոջ տանը խուզարկություն է անցկացվել:
Ինչպես հայտնել է Տուլոնի դատախազը, կինը, հնարավոր է, ունեցել է հոգեկան խանգարում, սակայն պետք չէ բացառել նաև, որ նա կարող էր ծայրահեղական դարձած լինել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



