Ֆրանսիայի հարավում՝ սուպերմարկետներից մեկում, կինը երկու մարդու է դանակով վիրավորել՝ «Ալլահ Ակբար» վանկարկելով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի հարավում՝ Լա-սեն-սյուղ-մեղ քաղաքի սուպերմարկետներից մեկում մի կին դանակով հարձակվել է երկու մարդու վրա և նրանց վնասվածքներ պատճառել՝ «Ալլահ Ակբար» բղավելով, հայտնում է France Info-ն:
Հարձակման են ենթարկվել խանութի հաճախորդը և գանձապահը, նրանք թեթև վնասվածքներ են ստացել:
Ականատեսների խոսքերով՝ 24-ամյա կինը հարձակման ընթացքում «Ալլահ Ակբար» է վանկարկել:
Դեպքի առնչութամբ սկսվել է հետաքննություն:
Հաղորդվում է, որ կնոջ տանը խուզարկություն է անցկացվել:
Ինչպես հայտնել է Տուլոնի դատախազը, կինը, հնարավոր է, ունեցել է հոգեկան խանգարում, սակայն պետք չէ բացառել նաև, որ նա կարող էր ծայրահեղական դարձած լինել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



