«Եռաբլուր»-ում զինվորական կարգով հուղարկավորել են Արցախում զոհված պայմանագրային զինծառայողին (Ֆոտո)
SOCIETYԵրեւանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ հունիսի 13-ին, հուղարկավորել են Արցախում հունիսի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Վահագն էլոյանին:
Զինծառայողին հողին են հանձնել զինվորական կարգով: Հուղարկավորությանը ներկա էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, զորամասի հրամանատարական կազմը: Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած հոգեհանգստին էլ ներկա էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Վահագն Էլոյանը 25 տարեկան էր, Երեւանի բնակիչ, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու մեկնել ծառայության Արցախ: Զոհված զինծառայողն ապրիլյան պատերազմի մասնակից էր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



