«Եռաբլուր»-ում զինվորական կարգով հուղարկավորել են Արցախում զոհված պայմանագրային զինծառայողին (Ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ հունիսի 13-ին, հուղարկավորել են Արցախում հունիսի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Վահագն էլոյանին:
Զինծառայողին հողին են հանձնել զինվորական կարգով: Հուղարկավորությանը ներկա էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, զորամասի հրամանատարական կազմը: Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած հոգեհանգստին էլ ներկա էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Վահագն Էլոյանը 25 տարեկան էր, Երեւանի բնակիչ, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու մեկնել ծառայության Արցախ: Զոհված զինծառայողն ապրիլյան պատերազմի մասնակից էր:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



