Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է գետը. տուժել են Հունգարիայի քաղաքացիներ
SOCIETYՎայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից Սիսիան տանող ավտոճանապարհին հունիսի 13-ին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել գետը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լասլո Բորբելի, ծնված 1942 թ., Տամազ Ունգվարի (1965 թ.), Ցրենոցի Նադի Յուդիթ (1966 թ.), ուղևորներ՝ բոլորը Հունգարիայի քաղաքացիներ) գլորվել է գետը (մոտ 7մ):
Փրկարարներն ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ Վայքի շտապօգնության աշխատակիցները նրանց ցույց են տվել համապատասխան բուժօգնություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



