Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է գետը. տուժել են Հունգարիայի քաղաքացիներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից Սիսիան տանող ավտոճանապարհին հունիսի 13-ին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել գետը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լասլո Բորբելի, ծնված 1942 թ., Տամազ Ունգվարի (1965 թ.), Ցրենոցի Նադի Յուդիթ (1966 թ.), ուղևորներ՝ բոլորը Հունգարիայի քաղաքացիներ) գլորվել է գետը (մոտ 7մ):
Փրկարարներն ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ Վայքի շտապօգնության աշխատակիցները նրանց ցույց են տվել համապատասխան բուժօգնություն:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



