Նիկոլ Փաշինյանը վարչապետի խորհրդական եւ արարողակարգի պատասխանատու է նշանակել
POLITICSՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել: Նրա որոշմամբ՝ հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական է նշանակվել Վարազդատ Կարապետյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու:
Միաժամանակ, վարչապետի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն Շամամ Հարությունյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Նախարարի տեղակալ է նշանակվել Սմբատ Սաիյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



